Բաժիններ՝

Ի՞նչ կրել կես տարուց. Գալիք աշնան 6 գլխավոր թրենդները

Արդեն թողարկվել են աշնանային նախնական հավաքածուները: Եկել է դրանք ուսումնասիրելու ժամանակը: Գալիք աշնան 6 գլխավոր միտումները ներկայացնում է ELLE-ը:

Բազմաշերտություն

Ինչպես Vetements-ի վերջին հավաքածուի մասին Telegram-ը կատակել էր՝ «Երբ օդանավակայանում պահանջվում են վճարել երկրորդ ճամպրուկի համար, իսկ Դուք պարզապես կրում եք այն ամենը, ինչ որ կարող էր լինել ճամպրուկում»: Հեգնական հնարքը կարելի է տեսնել նաև pre-fall հավաքածուներում: 

Chloe, Jil Sander, Carven, Ports 1961, Chloe 

Ընձառյուծային նախշեր

«Աշխարհն առանց ընձառյուծի նախշերի՞: Ո՞վ կցանկանա ապրել այդպիսի աշխարհում»,- մի անգամ ասել է Դիանա Վրիլանդը: Նոր հավաքածուներում նրան աջակցել են Մարիա Գրացիա-Կյուրին, Ստելլա ՄաքՔարթնին և Պիերպաոլո Պիչչորին Valentino-ից: 

Valentino, Roberto Cavalli, Stella McCartney, Christian Dior, Ports 1961

Կոնքն ընդգծող կոստյում

Դեռ անցյալ տարի ուշադրության կենտրոնում էին Talking Heads-ից Դևիդ Բերնի ոճի կոստյումները: Նոր հավաքածուների շնորհիվ մենք պատրաստ ենք մոռանալ այն ամենը, ինչ լսել ենք power dressing-ի մասին (անվանում են հագնվելու այն ոճը, որն ընդգծում է ուժն ու անհատականությունը) և նորից կրել կոնքն ընդգծող կոստյում: 

Christian Dior, Jil Sander, 3.1 Phillip Lim, Emilio Pucci, Off_White

Վանդակավոր հագուստ

Վանդակավոր նախշերը ասես երբեք էլ դուրս չեն գալիս նորաձևությունից: 

Off_White, Tibi, No. 21, Victoria Beckham, Joseph

Կարգո տաբատներ

Եթե մի պահ անտեսեք այս տաբատների ռազմականացվածությունը, ապա կտեսնեք, որ դրանք բավականին գեղեցիկ են և հարմարավետ: 

Maggie Marilyn, Nili Lotan, Stella McCartney, Chloe, Altuzarra

Մինի

1960-ականների և 80-ականների գլխավոր հագուստը նորից ուշադրության կենտրոնում է: 

Chanel, Versus Versace, Chloe, Valentino, Coach 1941

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս