Բաժիններ՝

Մոսկվայում պայթյունի մասին անանուն զանգի պատճառով տարհանվել է երկու կայարան

Մոսկվայի Կիևյան և Կուրսկյան երկաթգծային կայարաններում հնարավոր պայթյունի վերաբերյալ անանուն զանգի հետևանքով տարհանվել է շուրջ 1000 մարդ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Ներկայում համապատասխան մարմինները փորձում են ճշտել տեղեկատվության իսկությունը: Կայարանների շենքերում աշխատում են սակրավորները:

Հունվարին ևս նմանօրինակ զանգ էր ստացվել Մոսկվայում երեք կայարաններում պայթյունի վտանգի մասին, սակայն այդ ժամանակ տեղեկությունը չէր հաստատվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս