![](/banners/BeFunky-design.jpg)
Սան Դիեգոյի կենդանաբանական այգում մահացել է 60-ամյա գորիլան
![](https://168.am/wp-content/uploads/2018/01/920516.jpg)
Սան Դիեգոյի կենդանաբանական այգում մահացել է ամենատարեց գորիլաներից մեկը: Վիլա անունով կենդանին 60 տարեկան էր: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Մասնագետների համոզմամբ՝ գորիլան ծնվել է 1957 թվականին Կոնգոյում: Այստեղից նրան տեղափոխել էին Սան Դիեգո, որտեղ նրանց մեծացրել էին կենդանաբանական այգու աշխատակիցները:
Վայրի բնության մեջ նման գորիլաներն ապրում են միջինը 30-40 տարի:
Կենդանաբանական այգու ներկայացուցիչները չեն հայտնում, թե որն է եղել կենդանու մահվան պատճառը: