Դավիթ Արշակյանը տեղափոխվեց Դանիա
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի թեկնածու Դավիթ Արշակյանը ԱՄՆ-ից տեղափոխվեց Եվրոպա:
Արշակյանը հանդես կգա դանիական «Վեյլե»-ում: Ակումբը հանդես է գալիս Դանիայի առաջին դիվիզիոնում և առաջատարն է: Հայ ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը:
Արշակյանը մինչ այս հանդես էր գալիս ԱՄՆ Չիկագո քաղաքի «Չիկագո Ֆայր» թիմում, որտեղ անցկացրել է 17 հանդիպում: