Բաժիններ՝

«Կգերադասեմ աշխատել Արգենտինայի իմ ֆերմայում, քան «Բարսելոնայում» կամ «Արսենալում»». Մաուրիսիո Պոչետինո

Արգենտինացին հավատարիմ է մնում նախկին և ներկայիս ակումբներին: «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն սկսեց «Ռեալ» տեղափոխվելու լուրերի մասին մեկնաբանություններով և ավարտեց անսպասելի խոստովանությամբ:

««Ռեա՞լ»: Ես հավատարիմ եմ «Տոտենհեմին»: Ես աշխատում եմ այնպես, կարծես պետք է մնամ այստեղ մինչև կարիերայիս ավարտը: Չնայած ոչ ոք չգիտի, թե ֆուտբոլում ինչ կարող է տեղի ունենալ: Անկասկած, ես երբեք չեմ մարզի «Բարսելոնան» կամ «Արսենալը», որովհետև ես կապված եմ «Տոտենհեմի» և «Էսպանյոլի» հետ: Ես մեծացել եմ «Նյուելս Ոլդ Բոյզում» և երբեք չեմ մարզի «Ռոսարիո Սենտրալը»: Այդպիսին է իմ որոշումը: Ես կգերադասեի աշխատել Արգենտինայի իմ ֆերմայում, քան որոշ տեղերում»,- Պոչետինոյին է մեջբերում ВВС-ն:

Մաուրիսիոյի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը:
ԱՊԼ-ի 24 տուրերից հետո «Տոտենհեմն» ընթանում է մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս