Բաժիններ՝

Facebook-ը պատմել է միլիոնավոր կեղծ օգտահաշիվների արգելափակման մասին

Facebook-ը միլիոնավոր կեղծ օգտահաշիվներ է արգելափակում դրանց գրանցման փուլում: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի Սենատի հետախուզության կոմիտեին ընկերության տված գրավոր ցուցմունքներում:

Այսպես, ցուցմունքներում պնդվում է, որ ընկերությունը մշտապես կատարելագործում է տեխնիկական համակարգերն անհավաստի հաշվառման գրանցումների բացահայտման եւ հեռացման եւ դրանց միջոցով այն նյութերի տարածման կրճատման համար, որոնք խախտում են Facebook-ի քաղաքականությունը:

Իր հերթին, ինչպես հետեւում է Twitter ընկերության ցուցմունքներից, նրանք «շուրջ 450 հազար կասկածելի լոգիններ են ճանաչում եւ արգելափակում ամեն օր»: 2017 թվականի սեպտեմբերին մեր համակարգերը շաբաթական շուրջ չորս միլիոն օգտահաշիվներ են նույնականացրել եւ ստուգել»,- ասված է ընկերության հայտարարության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս