Բաժիններ՝

Չինացի գիտնականներն առաջին անգամ կապիկներ են կլոնավորել «Դոլի ոչխարի մեթոդով»

Չինաստանում առաջին անգամ կապիկներ են պատճենաբուծել մարմնական բջջի միջուկի փոխադրման մեթոդով: 1996 թվականին ճիշտ այս մեթոդով է պատճենաբուծվել Դոլի ոչխարը: Այդ մասին հայտնել է Չինաստանի գիտությունների ակադեմիան:

Հետազոտողների կարծիքով՝ սկզբունքորեն ճիշտ այդպիսի «տեխնիկա» կարող է կիրառվել մարդկանց կլոնավորելիս, եթե դա անհրաժեշտ լինի բժշկական ցուցանիշներով: Իսկ առաժմ հետազոտողները սահմանափակվել են պրիմատներով:

Երկարապոչ մակակայի միմյանց նույնական կլոնները լույս աշխարհ են եկել հունվարի 20-ին Շանհայի նյարդագիտությունների ինստիտուտում: Գիտնականները նորածիններին կոչել են Չժուն Չժուն եւ Հուա Հուա (չինարենի Չժունհուա – «չինացի ժողովուրդ» բառից): Նրանց կերակրում են շշերով եւ, գիտնականների խոսքով՝ նրանք նորմալ են զարգանում իրենց տարիքի կապիկների համար:

Առաջիկա ամիսներին Չինաստանում սպասում են նոր խմբաքանակի պատճենաբուծված մակակաների ծնվելուն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս