Փենյանի թռիչքարանի մոտ հազարավոր զինվորներ ու տեխնիկա են կենտրոնացրել զորահանդեսի համար
Հազարավոր զինվորներ, ինչպես նաեւ տասնյակ միավոր տեխնիկա են կենտրոնացրել Փենյանի արեւելյան ծայրամասում գտնվող Միրիմ հին օդաթռիչքարանում, որտեղ վերջին տարիներին զորահանդեսների նախապատրաստում է անցկացվում: Այս մասին են վկայում արբանյակային լուսանկարների տվյալները, որոնք հունվարի 24-ին հրապարակել է 38 North վերլուծական պորտալը, որը մասնագիտացած է ԿԺԴՀ-ի վերաբերյալ տեղեկատվության բնագավառում:
Հունվարի 23-ին ԿԺԴՀ-ի ղեկավարությունը որոշում է ընդունել սահմանել նոր պաշտոնական տոն՝ Կորեական ժողովրդական բանակի (ԿԺԲ) հիմնադրման օրը, որն ամեն տարի կնշվի փետրվարի 8-ին: Այս առնչությամբ Փենյանը պատրաստում է տոնական միջոցառումներ, սակայն չի ճշտում, թե հատկապես ինչ միջոցառումներ:
Մինչդեռ ավելի վաղ Հարավային Կորեայի զանգվածային լրատվամիջոցները հայտնել են Օլիմպիադայի սկսվելուց մեկ օր առաջ զորահանդես անցկացնելու Փենյանի պլանների մասին: Yonhap գործակալության աղբյուրների տվյալներով՝ հիշյալ շրջանում կենտրոնացվել են 13 հազար զինվոր եւ շուրջ 200 միավոր տեխնիկա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: