Գվատեմալայում մարդատար ավտոբուսն ընկել է անդունդը, կան զոհեր

Առնվազն 15 մարդ է զոհվել, եւս ավելի քան 30-ը՝ վիրավորվել այն բանից հետո, երբ Գվատեմալայի արեւմուտքում մարդատար ավտոբուսն ընկել է անդունդը: Այդ մասին հայտնել է Prensa Libre թերթը:

Նրա տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ վարորդը փորձել է անցնել սաստիկ անձրեւներից վարարած լեռնային գետը: Ջրահոսքը քշել-տարել է ավտոբուսը, եւ այն ընկել է մոտավորապես 40 մետր խորությամբ անդունդը:

Մինչդեռ, ինչպես հայտնել է տեղի պաշտոնյաներից մեկը, ավտոբուսը ուղեւորներ փոխադրելու իրավունք չի ունեցել Տրանսպորտի գլխավոր վարչությունից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս