Թրամփը Թուրքիայից պահանջել է սահմանափակել ռազմական գործողությունները Սիրիայում
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում պահանջել է, որ Անկարան սահմանափակի ռազմական գործողությունները սիրիական Աֆրինում: Այդ մասին ասվածէ Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
«Նա (ԱՄՆ-ի նախագահը) կոչ է արել Թուրքիային ապաէսկալացնել, սահմանափակել ռազմական գործողությունը եւ խուսափել զոհերից խաղաղ բնակչության շրջանում»,- նշվում է հրապարակված հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Թրամփը Էրդողանից պահանջել է անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել Սիրիայում ամերիկյան եւ թուրքական ուժերի միջեւ հնարավոր բախումից խուսափելու համար: