Բաժիններ՝

Դանակահարություն «Կոմիտասի» անվան այգում․ գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է Երևանում 2 անձի դանակահարությունը՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, վիճաբանության շարժառիթը։

2017թ. հունիսի 5-ին ահազանգ էր ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բժշկական կենտրոն են տեղափոխվել 1992 և 1988թթ. ծնված երիտասարդներ։ Պարզվել է, որ երիտասարդները ծանր մարմնական վնասվածքներն ստացել են Երևանի «Կոմիտասի» անվան այգում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունը կատարվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները:

Փաստական տվյալներ են ձեռք բերվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով հանդիսանում է Երևանի բնակիչ՝ ծնված 1993թ., պարզվել երիտասարդների միջև տեղի ունեցած վիճաբանության շարժառիթը, որը վերաբերում է վարույթի մասնակիցների մասնավոր կյանքին։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս