Հռոմի պապը հորդորել է հակազդել «ֆեյքային նորությունների» տարածմանը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հորդորել է հակազդել կեղծ նորությունների, այսպես կոչված «ֆեյք-նյուսի» տարածմանը զանգվածային հաղորդակցման ժամանակակից միջոցներով՝ մատնանշելով, որ մարդկանց վրա դրանց ազդեցությունը կարող է խիստ դրամատիկ հետեւանքներ ունենալ։
«Ապատեղեկատվության դրաման ուրիշին վարկաբեկելն է՝ նրան ներկայացնելով որպես թշնամու՝ ընդհուպ մինչեւ դիվայնացում, ինչը կարող է հակամարտություններ բորբոքել»,-ասված է պապի՝ հունվարին 24-ին Վատիկանում հրապարակված ուղերձում, որը նվիրված է Սոցիալական հաղորդակցությունների համաշխարհային կաթոլիկական օրվան:
Ֆրանցսկոսն ընդգծել է, որ հաճախ անհիմն տեղեկատվությունը միտումնավոր ուղղված է ընթերցողին խաբելուն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: