Բաժիններ՝

Գիտնականները նշել են մոլորակի համար մաքուր օդի վտանգը

Աղտոտված նյութերից օդի մաքրումը կարող է նպաստել գլոբալ տաքացմանը: Այս եզրակացությանն է հանգել բրիտանացի, ամերիկացի, նորվեգացի եւ գերմանացի գիտնականների խումբը: Նրանց հետազոտության արդյունքները նկարագրված են Geophysical Research Letters հանդեսում։

Գիտնականները մոդելավորել են կլիմայի փոփոխման մի քանի տարբերակներ, որոնք նախատեսում են աերոզոլների (սուլֆատների եւ մրի) անհետացում: Նրանք պարզել են, որ նման նյութերից մթնոլորտի մաքրումը՝ ածխածնի երկօքսիդի արդի մակարդակի դեպքում, կսաստկացնի ջերմոցային էֆեկտը, իսկ միջին ջերմաստիճանը կաճի Ցելսիուսի 0,5 – 1,1 աստիճանով:

Բանն այն է, որ աերոզոլը պաշտպանական անջրպետի դեր է խաղում, որը կլանում է արեգակնային ճառագայթման մի մասը: Մնալով առանց նման «վահանի»՝ մոլորակը կտաքանա ավելի արագ, ինչն իր հերթին, կհանգեցնի տեւական երաշտների եւ հեղեղումների, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս