Թուրքիայում ձերբակալվել է ԻՊ-ի առողջապահության նախարար համարվող անձը
Թուրքիայի Շանլըուրֆա նահանգում ձերբակալվել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման «առողջապահության նախարար» Քեֆահ Բաշեր Հուսեյնը:
Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Քեֆահ Բաշեր Հուսեյնի հետ ձերբակալվել են «Իսլամական պետության» 13 ներկայացուցիչներ, որոնցից 7-ը Ալժիրի քաղաքացիներ են, 2-ը` Սիրիայի, 2-ը` Իրաքի, 1-ը` Հոլանդիայի, 1-ը` Մարոկկոյի, 1-ը` Եգիպտոսի:
2018 թ. հունվարի 12-ին թուրքական ոստիկանությունը ձերբակալել էր «Իսլամական պետության», այսպես կոչված, «գյուղատնտեսության նախարար» Թարըք Ահմեթին: