Փեսան հայտնաբերել է աներոջը նկուղում առաստաղից կախված վիճակում
Հունվարի 22-ին ժամը 13:55-ին Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Հարթաշեն գյուղի իրենց տան առաջին հարկի առաստաղից կախված վիճակում հայտնաբերվել է 1950 թվականին ծված մի տղամարդ:
Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից 168.am-ին հայտնեցին, որ մեկնած խումբը պարզել է, որ նույն օրը 13:30-ի սահմաններում փեսան գնացել է աներոջ տուն, որտեղ նկուղում հայտնաբերել է վերջինիս առաստաղից կախված վիճակում: