Բաժիններ՝

Սերբիային թույլ չեն տա անդամակցել ԵՄ-ին առանց Կոսովոյի հետ սահմանների հարցի լուծման. Վուչիչ

Սերբիային թույլ չեն տա անդամակցել Եվրամիությանը առանց Կոսովոյի չճանաչված հանրապետության հետ սահմանների հարցը լուծելու: Այդ մասին Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը հունվարի 23-ին հայտարարել է HAPPYTV հեռուստաալիքի եթերում:

«Սերբիային թույլ չեն տա անդամակցել ԵՄ-ին առանց սահմանների հարցի հստակ լուծման: Թե մենք այն ինչպես կլուծենք, այլ խնդիր է: Ցանկանում ենք արդյոք այն լուծել: Ժողովուրդը, անկասկած, հանրաքվեում պետք է ասի՝ ինչ է մտածում այդ մասին»,-հայտարարել է Սերբիայի ղեկավարը:

Վուչիչը հիշեցրել է օտարերկրացի դիվանագետներից մեկի վերջերս արած արտահայտությունը, ով հայտարարել է, թեր Սերբիան պետք է իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթ կնքի Կոսովոյի հետ, որը նախատեսում է սահմանների հարցի լուծում:

Այդ կապակցությամբ նախագահն ասել է, որ խույս չի տալու նման համաձայնագրից, քանի որ դա «չարյաց փոքրագույնն է, որովհետեւ լավ լուծում չկա»: Նա հավելել է, որ «երկու կամ երկուսուկես ամիս հետո կասի՝ ինչ է մտածում այդ հարցի վերաբերյալ», իսկ եթե ժողովուրդն այն չպաշտպանի, ապա «դա կլինի իր քաղաքականության պարտությունը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս