ԱՄՆ-ում մահացել է Հոլիվուդի ամենատարեց դերասանուհին
Կյանքի 106-րդ տարում վախճանվել է Հոլիվուդի ամենատարեց դերասանունհին՝ Քոննի Սոյերը: Այդ մասին հայտնել է Deadline հրատարակությունը:
Հրատարակության տեղեկատվությամբ՝ Սոյերը վախճանվել է հունվարի 23-ին Կալիֆոռնիայի նահանգի Վուդլենդ Հիլզում գտնվող իր տանը: Թե ինչն է եղել դերասանուհու մահվան պատճառը, չի նշվում:
Դերասանուհին Հոլիվուդի ամենատարեց աշխատող դերասանուհին էր: Նա շարունակում էր աշխատել մինչեւ 2017 թվականի վերջը: Դերասանուհու հաշվին կան ավելի քան 140 ֆիլմեր եւ սերիալներ: Սոյերը նկարահանվել է այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսք են «Բթամիտը եւ էլ ավելի բթամիտը», «Անանասյան էքսպրես» եւ «Երբ Հարրին հանդիպեց Սալլիին», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: