Հայաստանի ռուսական ռազմակայանի օդաչուները ՀՕՊ-ի պայմանական օբյեկտներ են ոչնչացրել
Հայաստանի ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ավիաբազայի Միգ-29 կործանիչների օդաչուները ուսումնավարժական թռիչքների ընթացքում փորձարկել են պայմանական հակառակորդի հակաօդային պաշտպանության օբյեկտների ոչնչացումը:
Թռիչքային առաջադրանքներ կատարելիս օդաչուները յուրացրել են լեռնային տեղանքում օդերեւութաբանական բարդ պայմաններում տարբեր բարձրությունների վրա նավավարման պարզ ու բարդ տարրերը:
Առանձին եւ մարտական զույգերի կազմում ՄիԳ-29 կործանիչների անձնակազմերը փորձարկել են պայմանական հակառակորդի ՀՕՊ-ի համակարգի հաղթահարման, ավիացիոն հրթիռների էլեկտրոնային կիրառմամբ առավել կարեւոր ցամաքային թիրախների խոցման գործողություններ:
Վարժական թռիչքներն իրականացվում են հարյուրից ավելի զինծառայողների ներգրավմամբ, որոնք ներկայացնում են թռիչքային, տեխնիկական անձնակազմերը եւ ցամաքային ապահովման ծառայությունները: Գործի է դրված շուրջ 20 ինքնաթիռ: Ընթացիկ տարում ՄիԳ-29-երի օդաչուները հազարից ավելի ուսումնական եւ ուսումնամարտական թռիչքներ կկատարեն տակտիկական վարժանքների եւ ԱՊՀ-ի երկրների ՀՕՊ-ի միասնական համակարգում մարտական հեղթապահության ընթացքում: