Հաիթիի մայրաքաղաքում ԱՄՆ-ի դեսպանատունը փակվել է անկարգությունների պատճառով
Հաիթիի մայրաքաղաք Պորտ օ Պրենսում ԱՄՆ-ի դեսպանատունը փակվել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ բողոքի զանգվածային ակցիաների պատճառով: Այդ մասին հունվարի 22-ին հայտնել է Associated Press գործակալությունը:
Տեղի ոստիկանությունն ստիպված բարիկադներ է կանգնեցրել, որպեսզի դիվանագիտական ներկայացուցչության շենքը պաշտպանի ավելի քան հազար բողոքավորներից: Ցուցարարներից ոմանք քարեր են նետել ոստիկանների վրա, նրանք ի պատասխան արցունքաբեր գազ են կիրառել:
Դեսպանատունը փակվել է տեղական ժամանակով կեսօրից հետո եւ իր աշխատակիցներին ուղարկել է անվտանգ վայր:
Հաիթիիում բողոքներն սկսվել են Դոնալդ Թրամփի վիրավորական արտահայտությունների պատճառով, որը ներգաղթի միջկուսակցական համաձայնագիր պատրաստած կոնգրեսականներին կշտամբել է, որ նրանք ձգտում են միգրանտներ ընդունել «Հաիթիից եւ Աֆրիկայի կեղտոտ խորշերից», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: