Բաժիններ՝

Թրամփն ստորագրեց ժամանակավոր բյուջեն, որով կառավարությունը կֆինանսավորվի մինչև փետրվարի 8-ը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է Կոնգրեսի երկու պալատների կողմից ընդունված ժամանակավոր բյուջեն, որը ֆեդերալ կառավարության ֆինանսավորումը երկարաձգում է մինչեւ փետրվարի 8-ը: Այդ մասին հայտնել է Սպիտակ տունը: Այսպիսով, Թրամփը դադարեցրեց ֆեդերալ կառավարության աշխատանքի եռօրյա դադարը:

Ավելի վաղ Սենատը 81 ձայնով քվեարկել էր ժամանակավոր բյուջեի օգտին, 18-ը դեմ են եղել, իսկ Ներկայացուցիչների պալատն օրինագիծը պաշտպանել է 266 կողմ 150 դեմ ձայներով:

Սա 2017 թվականի հոկտեմբերի 1-ին ֆինանսական տարվա սկսվելուց ի վեր արդեն չորրոդ անգամն է, որ ժամանակավոր բյուջե է ընդունվում: Կոնգրեսում հանրապետականները եւ դեմոկրատները չեն կարողանում համաձայնության գալ երկարաժամկետ բյուջեի շուրջն առավելապես ներգաղթի վերաբերյալ մի շարք տարաձայնությունների ֆոնին:

Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, դեմոկրատների կողմից ներկայիս բյուջեի պաշտպանության փոխարեն Սենատում հանրապետականները համաձայնել են մոտ ժամանակներս քվեարկություն անցկացնել ներգաղթին վերաբերող միջոցառումների շուրջ, որոնց ընունումը պնդում են դեմոկրատները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս