Թուրքիայի զինուժը ռմբակոծում է Սիրիայում քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքները
Թուրքիայի զինված ուժերը «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակում հունվարի 22-ին կրկին կրակահերթեր են տեղացել Սիրիայում քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքների վրա: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Կրակն արձակվել է թուրքական Քիլիս բնակավայրից:
Թուրքական կողմի տվյալների համաձայն՝ Թուրքիայի զինված ուժերն իրենց վերահսկողության տակ են առել 11 գյուղ, որոնք գտնվում էին Սիրիայի քրդական «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (YPG) վերահսկողության ներքո:
Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել է քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիան սահմանը: Գործողություններին մասնակցում են զգալի թվով զինվորներ ու զինտեղխնիկա: Թուրքական զինուժն Աֆրին նահանգ է մտնել 3 ուղղությամբ:
Թուրքական «Հուրիեթ»-ը նշում է, որ թուրքական ուժերը 5 կմ խորացել են դեպի Աֆրին: