Մեքսիկացի ոստիկանները գրեթե 2 հազար նռնակ են հայտնաբերել փոստային ծանրոցում
Մեքսիկայի Ֆեդերալ ոստիկանության հետախուզության վարչության աշխատակիցները հայտնաբերել են փոստային ծանրոց՝ 1,96 հազար բեկորային նռնակներով, որը Տամաուլիպասի նահանգից ուղարկվել էր երկրի մայրաքաղաք: Հունվարի 21-ին այս մասին հայտնել է El Universal թերթը։
40 ստվարաթղթե տուփերում կշռածրարված զինամթերքը հաջողվել է հայտնաբերել Մեխիկոյի ծանրոցների տեսակավորման կենտրոնում կինոլոգիական ստորաբաժանման շների միջոցով: Իշխանությունները ենթադրում են, որ մահաբեր բեռը նախատեսված էր մայրաքաղաքում եւ արվարձաններում գործող հանցավոր խմբավորումների համար, իսկ այն ուղարկել կարող էին «Գոլֆո» թմրակարտելի անդամները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: