11 բան, որ պետք է անել վաղ առավոտյան՝ հաջողված օր ունենալու համար
Եթե իհարկե Դուք «արտույտ» չեք, առավոտը Ձեզ համար դժվար թե օրվա ամենասիրելի ժամանակահատվածը լինի. հատկապես ձմռանը, երբ արևն ուշ է ծագում: ELLE-ը ներկայացնում է 11 բան, որոնք պետք է անել մինչև առավոտյան ժամը 9-ը՝ ավելի լավ օր ունենալու համար:
1. Մեկ բաժակ ջուր ըմպեք:
2. Instagram-ի նորությունների ժապավենը մի թերթեք:
3. Պատասխանեք նամակներին:
4. Մտածեք ինչ-որ լավ բանի մասին, որ տեղի է ունենալու այսօր:
5. Հարդարեք անկողինը:
6. Ժպտացեք առաջին մարդուն, ում կհանդիպեք:
7. Օգտագործեք հատուկ հավելվածներ՝ բնական արթնացման համար:
8. Ձեր սիրելի երաժշտությունը լսեք:
9. Մարմնամարզությամբ զբաղվեք:
10. Կերեք նախօրոք պատրաստված նախաճաշը:
11. Ինքներդ Ձեզ ասացեք, որ լավ օր եք ունենալու:
Պատրաստեց Անի Գաբուզյանը