Մակրոնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան կարող է Brexit-ի հետ կապված հասնել առևտրային հատուկ ռեժիմների
Մեծ Բրիտանիան կարող է Brexit-ի հետ կապված հասնել առևտրային հատուկ ռեժիմների ստորագրման: Այդ մասին BBC-ին տված հարցազրույցում նշել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Պատասխանելով հարցին՝ կարող է արդյոք Մեծ Բրիտանիան Brexit-ի մասով հատուկ պայմանագրի հույս ունենալ, Ֆրանսիայի առաջնորդն ընդգծել է. «Այո, բայց այդ հատուկ ճանապարհը պետք է համապատասխանի միասնական շուկայի պահպանմանը և մեր համատեղ շահերին»:
Մակրոնը նաև նշել է, որ եվրոպական միասնական շուկա Լոնդոնի մուտքը «ներդրում կպահանջի Եվրամիության բյուջեում», ինչպես նաև ԵՄ-ի 4 ազատությունների ընդունման, այդ թվում՝ քաղաքացիների ազատ տեղաշարժին, ինչին դեմ է մեծ Բրիտանիան: