Բաժիններ՝

ԱՄՆ-ի դաշնային կառավարությունը դադարեցրել է աշխատանքը ֆինանսավորման բացակայության պատճառով

ԱՄՆ-ի դաշնային կառավարությունը դադարեցրել է աշխատանքը ֆինանսավորման բացակայության պատճառով: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, դեմոկրատները սենատում թույլ չեն տվել հանրապետականներին ընդունել այդ առնչությամբ օրինագիծը: Ներկայումս սենատը բանակցություններ է վարում նոր օրինագծի շուրջ:

Սպիտակ տունը ԱՄՆ-ի սենատում դեմոկրատների նման քայլը անվանել է «անհաջողակների պահվածք»:

«Դեմոկրատները քաղաքականությունն ազգային անվտանգության շահերից ավելի վեր դասեցին: Սա ոչ թե օրենսդիրների, այլ անհաջողակների պահվածք է»,-այս մասին ասված է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սարա Սանդրեսի հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս