Ո՞վ է Ռոբսոնը Հայաստանի համար, ի՞նչ օգուտ է տալիս և տալու Հայաստանին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռոբսոնն Ամանորից առաջ՝ դեկտեմբերի վերջին, մի քանի օրով եկել էր Հայաստան եւ հանդիպումներ ունեցել հայաստանյան տարբեր շրջանակների հետ։

Մեր տեղեկություններով՝ նա հանգրվանել էր «Մարիոթ» հյուրանոցի ամենաթանկարժեք՝ նախագահական համարում, այդ նույն հյուրանոցում հանդիպումներ էր ունեցել մի շարք գործարարների հետ, մասնավորապես՝ երկու նախկին պատգամավորների։

Մեկը Ռուբեն Հայրապետյանն է եղել, մյուսը՝ նախորդ գումարման խորհրդարանի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Դավթյանը։

Ասում են՝ հանդիպել է նաեւ վարչապետի հետ, որի ներդրումների ակումբի անդամներից է ինքը։

Ավելի ուշ կառավարությունից հերքեցին, թե Թաթուլյանը ներդրողների ակումբի անդամ է։

Ինչեւէ, հայաստանյան մամուլի հարձակումները դուր չէին եկել Թաթուլյանին, ով այստեղ եղած օրերին նեղսրտել էր, թե ինքը Սոչիում այդքան գործ է անում, հազարավոր հայերի է օգնում, բազմաթիվ օգտակար ծրագրեր է իրականացնում, իսկ իրեն Հայաստանում ներկայացնում են որպես քրեական հանցագործ ու դատափետում գողական աշխարհի հետ կապ ունենալու համար։

Ի դեպ, հետաքրքիր է հատկապես Primecrime.ru կայքի գործունեության նպատակը։ Կայքի հետեւում, ըստ որոշ տեղեկությունների, կանգնած է Ռուսաստանի իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի կինը՝ ազգությամբ հրեա։

Նա ամուսնու շնորհիվ լավ տեղեկացված է քրեական աշխարհի ներկայացուցիչների «դոսյեներից», նրանց գործունեությունից ու բիզնես-խաղերի մեջ է քրեական աշխարհի մասին հրապարակումներով։ Ռոբսոնի՝ Չեխիայում ձերբակալվելու լուրը եւս այս մեթոդով է գրվել․ նրանից գումար է պահանջել կայքի տիրուհին՝ մի քանի միլիոն ռուբլի, ինչը չստանալով էլ՝ հրապարակել է նշված հոդվածը, որի հերքման վրա այդքան չարչարվել են Ռոբսոնի փաստաբանները։

Տեսակետ կա նաեւ, որ Ռոբսոնի դեմ արշավը ձեռնտու է հատկապես ՌԴ իրավապահ մարմիններին, որոնց դուր չեն գալիս իրենց քթի տակ ուժեղացող հայերը։ Հիմա մնում է հասկանալ՝ ո՞վ է Ռոբսոնը Հայաստանի համար, ի՞նչ օգուտ է տալիս եւ տալու Հայաստանին իր բիզնես գործունեությամբ եւ կրիմինալի հետ ունեցած կապերով»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս