Բաժիններ՝

Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը դուրս եկավ գեղասահքի Եվրոպայի առաջնության եզրափիչ

Մոսկվայում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում այսօր պարային զույգերը հանդես եկան կարճ ծրագրով: Քսաներեք երկրի 30 զույգերի պայքարում Հայաստանը ներկայացրեց Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ զույգը:

Մեր գեղասահորդները 51.77 միավորով զբաղեցրին 20-րդ տեղը եւ անցան որակավորման փուլը: Եզրափակիչ անցել է 20 զույգ:

Ուժեղագույն պարային զույգերի եռյակում են՝ Գաբրիելա Պապադակիս/Գիյոմ Սիզերոն (Ֆրանսիա, 81.29), Ալեքսանդրա Ստեպանովա/Իվան Բուկին (ՌԴ, 75.38), Աննա Կապելլինի/Լուկա Լանոտե (Իտալիա, 74.76): Հունվարի 20-ին գեղասահորդները հանդես կգան կամավոր ծրագրով:

Այսօր հայտնի կդառնան կամավոր ծրագրում տղամարդկանց ելույթների արդյունքները, որտեղ Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը կարճ ծրագրի արդյունքում զբաղեցրել էր 14-րդ տեղը եւ անցել եզրափակիչ փուլ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս