Բաժիններ՝

Թրամփի առաջին տարվա աշխատանքի հավանության վարկանիշը ամենացածրն է դարձել ԱՄՆ-ի նախագահների շարքում

Պետության ղեկավարի պաշտոնում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջին տարվա գործունեությանը հավանություն է տալիս ամերիկացիների միայն 39 տոկոսը: Այդ մասին հայտնել է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով The Wall Street Journal-ի հետ համատեղ անցկացված հարցմանը:

Թրամփի գործունեությանը հավանություն չի տալիս հարցվածների 57 տոկոսը, այդ թվում՝ 51 տոկոսը հայտարարել է կտրականապես հավանություն չտալու մասին: Այս գնահատականը ամենացածրն է դարձել ԱՄՆ-ի վերջին նախագահների շարքում, նշում է հեռուստաալիքը:

Հարցումն անցկացվել է հունվարի 13-17-ին: Դրան մասնակցել Է 900 մարդ, հաղորդել է«Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031