«Նոր տեխնոլոգիաների միջոցով Կատալոնիան կարելի է կառավարել Բրյուսելից». Պուչդեմոն
Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը, որը փախել է Բելգիա, պնդում է, թե նոր տեխնոլոգիաների միջոցով կարելի է տարածաշրջանը կառավարել Բրյուսելից: Հունվարի 19-ին այս մասին նա պատմել է Catalunya Radio ռադիոկայանին։ Ինքնավարության նախկին ղեկավարի խոսքով՝ «այսօր խոշոր ձեռնարկչական նախագծերը կառավարվում են նոր տեխնոլոգիաների (օգտագործմամբ)»:
«Դրանք այն նորմալ պայմանները չեն, որոնք մեզ դուր են գալիս, բայց դա ավելի լավ է, քան բանտից»,- նշել է Պուչդեմոնը: Քաղաքական գործիչն ընդգծել է, որ Կատալոնիայի խորհրդարանի ղեկավար մարինը պետք է որոշում ընդունի, թե ինքը կարող է արդյոք հավակնել տարածաշրջանային ղեկավարի պաշտոնին: Իսպանիայի տարածքում շարունակում է գործել Կատալոնիայի նախկին ղեկավարի կալանագիրը:
Եթե նա Բելգիայից վերադառնա պիրենեյան թագավորություն, նրան կարող են անհապաղ ձերբակալել: Պուչդեմոնի կողմնակիցներն առաջարկում են, որ նա կրկին ստանձնի Կատալոնիայի ղեկավարի պաշտոնը՝ հեռակառավարմամբ կամ իր ներկայացուցչի միջոցով: Մադրիդը խոստանում է դատարանում գանգատարկել ամեն մի հնարավոր խախտում նոր տարածաշրջանային ղեկավարի պաշտոնն ստանձնելիս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: