Բաժիններ՝

Օբամեյանգը համաձայնեցրել է պայմանագիրն «Արսենալի» հետ և տարեկան կստանա 10 մլն եվրո

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն: Ինչպես հաղորդում է Sky Sport Italia-ի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, 28-ամյա գաբոնցին արդեն համաձայնեցրել է պայմանագրի անձնական պայմանները լոնդոնյան ակումբի հետ՝ մինչև 2021 թվականը՝ 1 տարի երկարաձգելու հնարավորությամբ:

Օբամեյանգի աշխատավարձն «Արսենալում» կկազմի տարեկան մաքուր 10 մլն եվրո:
«Բորուսիան» համաձայն է բաց թողնել ֆուտբոլիստին 60 մլն եվրոյով, բայց կցանկանար իրականացնել տրանսֆերն ամռանը: «Արսենալը» կարող է գործարքի մեջ ներառել թիմի հարձակվող Օլիվիե Ժիրուին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031