Յիրիկյանը մերժել է բոլոր առաջարկները. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած «Վիվասել ՄՏՍ»-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանը համապատասխանում է Սերժ Սարգսյանի «գծած» նախագահի չափորոշիչներին՝ լեզուներ գիտի, կապեր ունի, հեղինակավոր է եւ չի զբաղվել քաղաքականությամբ, սակայն նրա թեկնածությունն առաջ քաշողներին հիասթափություն է սպասվում։
Ոչ միայն այն պատճառով, որ իշխանության ընտրությունը կանգնել է Արմեն Սարգսյանի վրա, այլեւ այն, որ ինքը՝ Յիրիկյանը, միանշանակ որոշում ունի՝ չզբաղվել քաղաքականությամբ:
Իսկ նրան քաղաքականության մեջ ներքաշելու փորձեր անցյալում էլ են արվել։ Անգամ հեղինակավոր կուսակցությունների կողմից, սակայն Յիրիկյանը մերժել է բոլոր առաջարկները»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: