Բաժիններ՝

Երևանում շենքի բնակարանները ջրալցվել են

Հունվարի 19-ին՝ ժամը 02:45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 26 շենքի 14-րդ հարկի բնակարաններից մեկից (բնակիչը բացակայում է) ջրալցվում է ներքևի հարկեր. ջրի հոսքը դադարեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 14-րդ հարկում գտնվող բնակարաններից մեկից ջրալցվել է 13-րդ հարկում գտնվող բնակարաններից մեկի խոհանոցը, հյուրասենյակը և միջանցքը (40 ք.մ), 12-րդ հարկում գտնվող բնակարանի խոհանոցը, հյուրասենյակը և միջանցքը (40 ք.մ), 11-րդ հարկում բնակարանի խոհանոցը և հյուրասենյակը՝ մասամբ (25 ք.մ), 10-րդ հարկում գտնվող բնակարանի խոհանոցը և հյուրասենյակը և միջանցքը (40 ք.մ), 8-րդ հարկում գտնվող բնակարանի խոհանոցը՝ մասամբ (10 ք.մ), բնակարանի խոհանոցի պատը և խոհանոցը՝ մասամբ (10 ք.մ). 9-րդ հարկում գտնվող բնակարանների դռները փակ են եղել:

Փրկարարները մոտակա դիտահորից դադարեցրել են շենքի ջրամատակարարումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս