Բաժիններ՝

«Հասկանանք՝ ո՞ւմ հետ ենք գործ բռնում և ի՞նչ ենք այս մարդու աշխատանքներից ակնկալում». Կարեն Կարապետյան

«Ներկայումս գործող կարգավորումների արդյունքում ճանապարաշինարարության ոլորտում գնումների գործընթացն իրականացվում է առանց որակավորման փուլի, ինչի արդյունքում առաջանում են որոշակի խնդիրներ: Դրանց ռիսկը նվազագույնի հասցնելու նպատակով միջազգային փորձում լայնորեն կիրառվում է որակավորման ինստիտուտը»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նա հանձնարարեց տրանսպորտի, կապի և ՏՏ, ֆինանսների նախարարներին և Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին՝ մեկ ամսում համատեղ մշակել և ներկայացնել ճանապարհաշինարարության և հիմնանորոգման ոլորտում և ըստ անհրաժեշտության պետական գնումների այլ ոլորտներում որակավորման ինստիտուտների ներդրումը:

«Ինչի՞ մասին է խոսքը. այս մոտեցմանը հիմնականում դեմ է Ֆիննախը՝ ասելով, որ հնարավոր է՝ էժան լուծումները բաց թողնենք: Առանց նախաորակավորման, ունենք փաստեր, որ հաղթում է անհասկանալի մի կառույց, որ համապատասխան փորձը չունի: Մենք պետք է այս մոտեցումների մեջ լավագույն հատման կետը գտնենք, որ շինարարության աճը չընկնի, և մյուս կողմից՝ հասկանանք՝ ո՞ւմ հետ ենք գործ բռնում և ի՞նչ ենք այս մարդու աշխատանքներից ակնկալում»,- ասաց վարչապետը:

Կ.Կարապետյանը բոլոր գործընկեներին առաջարկեց` 2017-2016, 2018-2017 թթ. համեմատության մեջ՝ գնումների մեջ ներկայացնել, թե մի միավորի գնի փոփոխությունն ինչպես է կատարվում. «Մենք այստեղ շատ մեծ օպտիմիզացիայի տեղ ունենք: 2016-17թթ. մեջ բավականին տարբերություն կա, ես ուզում եմ՝ այդ տենդենցը շարունակվի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս