ՀՀԿ-ականներին այսօր խորը հիասթափություն է սպասվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր տեղի ունենալիք ՀՀԿ ԳՄ նիստին հանրապետականներն անհամբեր են սպասում, նրանք կարծում են, որ վեր­ջապես հայտնի կդառնա, թե ով է լինելու ՀՀ չորրորդ նախագահը: Սակայն նրանց սպասվում է խորը հիասթափություն, այս­օր ևս Սերժ Սարգսյանը չի տա «հետագիծ ունեցող, լեզուներ իմացող, Սփյուռքում ճանաչված, ապաքաղաքական» թեկնածուի անունը: Ընդ որում, որքան երկարում է ժամանակը, այնքան անհավանական թեկնածուների անուններ են հայտնվում:

Օրինակ, Ռուբեն Վարդանյանի անունը, որի լոբբինգը, ըստ լավատեղյակների, իրականացնում է Ռուբեն Հայրապետյանը՝ հայտի Օգանովսկու աջակցությամբ (ԼՂ պաշտպանության փոխնախարար): Սակայն Ռ. Վարդանյանի հարցը փակ­ված է, որովհետև նա ՀՀ քաղաքացի չէ: Ի դեպ, որքան էլ զավեշտալի է, շրջանառվում է անգամ Նավասարդ Կճոյանի անունը:

Ամենալավատեղյակները պնդում են, որ ընտրությունը կայանալու է Արկադի Ղուկասյանի և լոնդոնաբնակ Արմեն Սարգսյանի միջև: Ըստ մեր հավաստի աղբուրների՝ նախագահի անունը հայտնի կդառնա հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրը, և այդ մասին կհայտարարի անձամբ Սերժ Սարգսյանը՝ բանակի տոնակատա­րություններին զուգահեռ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս