Դավիթ Հարությունյանի ընտանիքը նախարարության շենքում սրճարան է աշխատեցնո՞ւմ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարարության առաջին հարկում նախարար Դավիթ Հարությունյանի ընտանիքի անդամները սրճարան են աշխատեցնում:

Մասնավորապես, ըստ լուրերի` այն պատկանում է նախարար Հարությունյանի որդուն, միայն թե փաստաթղթերով արված է այնպես, որ կապը չերեւա. ձեւակերպված է այլ անձի անունով:

Իսկ աշխատակիցը նրա հարսն է: Ի պատասխան թերթի հարցման՝ ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացրին, որ շրջանառվող լուրն ապատեղեկատվություն է:

«Արդարադատության նախարարության շենքում աշխատակիցների ընդմիջումները կազմակեպելու համար կա համապատասխան տարածք, որը ներկայում չի գործում: Նշված տարածքը շահագործելու նպատակով դիմել են տարբեր կազմակերպություններ. ՀՀ արդարադատության նախարարությունը կազմակերպություններից որեւէ մեկի վերաբերյալ դեռեւս որեւէ դրական որոշում չի կայացրել»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս