 
                        Ինչպես է կրծքով կերակրելը պահպանում կանանց առողջությունը
 
                                    Բժիշկները բացահայտել են, որ երեխային նրա կյանքի առաջին վեց ամիսներին կրծքով կերակրելը մայրերի մոտ զգալիորեն նվազեցնում է շաքարախտի եւ բազմաթիվ այլ հիվանդությունների զարգացման հավանականությունը: Այդ մասին ասված է այն հոդվածում, որը հրապարակվել է JAMA Internal Medicine հանդեսում:
«Մենք վաղուց գիտեինք, որ կրծքով կերակրելն օգտակար է թե՛ երեխային, թե՛ հենց մորը, բայց առաջ կանանց համար դրական կողմերը սահմանափակվում էին միայն այն բանի ոչ մեծ նվազեցմամբ, թե նրանք որքան հաճախ են տառապում խրոնիկական հիվանդություններից: Իրականում դրանից օգուտն անհամեմատ ավելի մեծ է. օրինակ, այն կանայք, որոնք երեխաներին մի քանի ամիս կերակրում են կրծքով, շաքարախտի զարգացման ռիսկը կյանքի առաջացած տարիքում նվազեցնում են մոտավորապես 50 տոկոսով»,-նշել է Օաքլենդի (ԱՄՆ) Kaiser Permanente հոսպիտալի աշխատակցուհի Թրեյսա Ֆլանիգանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        