Սա է բանաձևը
«Մինչ արտաքին քաղաքականության վերանայումը ներքին և արտաքին քաղաքականության, տնտեսական ռազմավարության ճիշտ գնահատում պետք է իրականացվի: Պետք է կենտրոնանալ ոչ թե պատժամիջոցների ազդեցության վրա, որը արտաքին մարտահրավեր է, պատրաստվել դրան, դրանից ելնելով՝ ինչ-որ բաներ փոխել, այլ կենտրոնանալ ներքին մարտահրավերների վրա, դրանք լուծել, որոնք առաջին հերթին՝ թուլացնում են երկիրը»: Հետսովետական բոլոր երկրները, ունեն ժողովրդավարացման կարիք, բարեփոխվելու կարիք»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում այս մասին ասել է ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Վլադիմիր Ռիժկովը՝ անդրադառնալով ամերիկյան հակառուսական պատժամիջոցներին և դրան հակազդելու միջոցներին:
Նրա խոսքով՝ իշխանությունները սովորաբար օգտագործում են արտաքին թշնամու կերպարը, նրա միջոցով վախեցնում են հասարակությանը և կանգնեցնում անհրաժեշտ գործընթացները երկրում: «Դրա համար պետք է Ռուսաստանում և այլ հետսովետական երկրներում հրաժարվել արտաքին թշնամու կոնցեպտից: Նույնը՝ նաև Հայաստանի դեպքում: Ամեն խնդրի դիմակայությունը թեթև կանցնի, եթե երկիրը տնտեսապես և քաղաքականապես դրան միշտ պատրաստ լինի, դրա համար պետք է վերացվեն նաև արտաքին կախվածությունները, հավասարակշռված արտաքին հարաբերություններ պետք է սահմանվեն: Սա է բանաձևը»,- նման համոզմունք է հայտնել Ռիժկովը:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: