Չեխիայի կառավարությունը հրաժարական տվեց
Չեխիայի կառավարությունը հրաժարական է տվել: Այդ մասին վարչապետ եւ դոլարային միլիարդատեր Անդրեյ Բաբիշը հայտնել է նախարարների կաբինետի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում:
Նախօրյակին Չեխիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ մերժել է վստահություն հայտնել կառավարությանն այն կապակցությամբ, որ ոստիկանությունը հետաքննություն է վարում Բաբիշի նկատմամբ, որին կասկածում են ֆիրմաներից մեկի համար անօրինականորեն Եվրամիության 2 մլն եվրոյի չափով սուբսիդիաներ ստանալու մեջ:
«Կառավարությունը որոշում է ընդունել հրաժարական տալ, համապատասխան փաստաթուղթը ես նախագահին անձամբ կհանձնեմ Պրահայի գրադում, նրան կխնդրեմ ժամանակ գտնել մեր հանդիպման համար»,-հայտարարել է Բաբիշը:
Ավելի վաղ նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել էր, որ Բաբիշին՝ որպես ANO շարժման առաջնորդ, որը հաղթանակ է տարել խորհրդարանի հոկտեմբերյան ընտրություններում, կհանձնարարի երկրորդ անգամ փորձել կառավարություն կազմել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: