Բաժիններ՝

Կիմ Չեն Ընը կարգադրել է մանկավարժական ինստիտուտներ բացել ԿԺԴՀ-ի բոլոր մարզերում

ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընը կարգադրել է երկրի բոլոր մարզերում մանկավարժական ինստիտուտներ բացել մայրաքաղաքի ուսումնական հաստատության օրինակով: Համապատասխան ցուցումը նա տվել է Փենյանի մանկավարժական ինստիտուտ այցելության ժամանակ:

Այդ մասին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ):

Ինչպես գրում է ԿԿՀԳ-ն, արդիականացված մանկավարժական հաստատությունը հանդերձվել է գերժամանակակից ուսումնական սարքավորումներով ու պարագաներով, որոնց շնորհիվ մանկավարժները, որոնք պատասխանատու են երկրի ապագայի համար, կկարողանան աշխատել եւ սովորել լավ պայմաններում:

ԿԺԴՀ-ի առաջնորդը նշել է, որ մանկավարժների աշխատանքը շատ կարեւոր է, քանի որ դրա շնորհիվ ԿԺԴՀ-ն կդառնա կրթության բարձր մակարդակ ունեցող եւ կադրերով հարուստ երկիր: Նրա խոսքով՝ կուսակցությունում մեծ նշանակություն են տալիս մանկավարժական ինստիտուտներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս