Ապրիլյան պատերազմի մասնակից Մերուժան Ստեփանյանն այսօր կդառնար 25 տարեկան

Հունվարի 17-ն ապրիլյան պատերազմի մասնակից, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր, ավագ-լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի ծննդյան օրն է. այսօր նա կդառնար 25 տարեկան:

Մերուժան Ստեփանյանը ծնվել է 1993 թվականի հունվարի 17-ին Գյումրի քաղաքում: Սովորել է Գյումրու Մուշ թաղամասի թիվ 42 դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Ուսումն ավարտելուց հետո ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան և սկսել աշխատել: Մերուժանը զբաղվում էր նկարչությամբ, երգում էր, ինչպես նաև նվագում էր շվի: Բանակում կարգապահ ծառայության համար ստացել է ավագ-լեյտենանտի կոչում:

2016 թվականի ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը Թալիշի մարտական դիրքերից մեկը պաշտպանելիս, հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում, զոհվել է ավագ-լեյտենանտ Մերուժան Ստեփանյանը, զինծառայողներ Ռաֆիկ Հակոբյանը, Աղասի Ասատրյանը և Վիկտոր Յուզիխովիչը:

Մերուժան Ստեփանյանը, Ռաֆիկ Հակոբյանը, Աղասի Ասատրյանն ու Վիկտոր Յազուխովիչը հետմահու պարգևատրվել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

Artsakhpress.am

Տեսանյութեր

Լրահոս