ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Հարավային Կորեա՝ ներկա լինելու Օլիմպիադայի բացմանը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ներկա է լինելու հարավկորական Փյոնչհանում Օլիմպիական խաղերի բացմանը: Այդ մասին նա հունվարի 16-ին լրագրողներին հայտնել է համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանում:
«Փետրվարին ես կմեկնեմ Կորեայի Հանրապետություն՝ Փյոնչհանում ձմեռային Օլիմպիական խաղերի բացմանը: Հուսով եմ, որ ժողովուրդների բարեկամության օլիմպիական ոգին կտարածվի ամբողջ տարածաշրջանում ու նրա սահմաններից դուրս»,- ասել է Գուտերիշը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: