ՊԵԿ ՕՀՎ վաչության պետը` անշարժ գույքի սիրահար. որքան է նրա ունեցվածքը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ԿԱ ՊԵԿ Օպերատիվ հետախուզության վարչության 17-րդ (Կոտայքի) բաժնի պետ Գագիկ Կարապետյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:

Պաշտոնյան հայտարարագրել է չորս անշարժ գույք՝ առանձնատուն, բնակարան, հասարակական նշանակության շինություն և ամառանոց: Նրան է պատկանում նաև «MERCEDES–BENZ C250 D» մակնիշի ավտոմեքենան:

Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 17 միլիոն դրամ ու 7500 ամերիկյան դոլար, իսկ եկամուտներն էլ կազմել են 2 միլիոն 676 հազար դրամ ու ստացվել աշխատավարձից:

Նշենք, որ մինչ այս Կարապետյանը զբաղեցնում էր նույն գերատեսչությունում ավելի ցածր՝ օպերատիվ հետախուզության վարչության 20-րդ (Հրազդանի) բաժնի պետի պաշտոնը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս