Տղամարդը ոտքի կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ օրեր անց մահացել է
Ամանորի նախաշեմին՝ դեկտեմբերի 31-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է 61-ամյա տղամարդ։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ տղամարդը բժշկական կենտրոն է տեղափոխվել դեկտեմբերի 28-ին՝ «ոտքի կոտրվածք» ախտորոշմամբ։
Որդին կարծում եմ, որ հոր մահը հետևանք է բժշկական կենտրոնում կատարված սխալ բուժման, և հաղորդում է ներկայացրել ընդդեմ բժիշկների։
Ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր։