The Cranberries-ի ալբոմների վաճառքները կտրուկ աճել են մենակատարուհու մահման լուրից հետո. TMZ
The Cranberries ռոք խմբի ձայնագրությունների պահանջարկը կտրուկ ավելացել է խմբի մենակատարուհի Դոլորես Օ՛Ռիորդանի հանկարծահաս մահվան վերաբերյալ հաղորդագրություններից հետո:
Այդ մասին հայտնել է TMZ պորտալը: Նրա տվյալներով՝ խմբի՝ 2017 թվականի ապրիլին թողարկված Something Else ալբոմի վաճառքներն աճել են ավելի քան 10 անգամ, խմբի Everybody Else Doing It առաջին ստուդիական ալբոմինը՝ ավելի քան կրկնակի: Օ՛Ռիորդանի Are you listening? դեբյուտային սոլո ալբոմի պահանջարկը նույնպես աճել է մոտավորապես 2,5 անգամ, տեղեկացնում է պորտալը:
The Cranberries-ի մենակատարուհին 46 տարեկան հասակում հունվարի 15-ին վախճանվել է Լոնդոնում: Երգչուհու ներկայացուցիչները մամուլի համար արված իրենց հաղորդագրության մեջ նշել են, որ առայժմ ոչ մի տվյալ չկա մահվան պատճառի մասին:
Երգչուհին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում էր գտնվում ձայնագրության կարճ սեանսով: Sky News հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, Օ՛Ռիորդանը մտադրվել էր Bad Wolves ռոք խմբի հետ համատեղ ձայնագրել Zombie երգի նոր տարբերակը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: