Բաժիններ՝

Բանգլադեշը և Մյանման համաձայնության են եկել ռոհինջաների հայրենադարձման շուրջը

Բանգլադեշի եւ Մյանմայի պաշտոնատար անձինք հունվարի 16-ին ավարտել են ռոհինջա փախստականների հայրենադարձման վերաբերյալ համաձայնագրի մշակումը, հայրենադարձում, որը պետք է ավարտվի այդ գործընթացի սկսվելուց հետո երկու տարվա ընթացքում:

Այդ մասին հայտնել է Daily Star բանգլադեշյան թերթը: Երկու երկրների ներկայացուցիչների հանդիպումը տեղի է ունեցել Մյանմայի մայրաքաղաք Նեյպյիդոյում: Փաստաթղթի տեքստի համաձայն՝ Բանգլադեշը կազմակերպում է հինգ տարանցիկ կետեր, որտեղից փախստականները կժամանեն Մյանմայի տարածքում գործող երկու ճամբարներ ռոհինջաների ընդունման եւ ժամանակավոր բնակության համար:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Մյանմայի կառավարության սոցիալական ապահովության եւ վերաբնակեցման գործերի նախարար դոկտոր Վին Մյատը, զտման ճամբարներ անցած հայրենադարձների համար, որոնցում տեղի կունենա փախստականների անձի հաստատումը, միջանկյալ ճամբարը նախատեսված է մինչեւ 30 հազար մարդու միաժամանակյա ընդունման համար բարաքներում՝ յուրաքանչյուրն 80 մարդու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս