««Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրվում էր ինձանով 1 տարի առաջ, բայց ես վստահ չէի, որ կկարողանամ». Յուրգեն Կլոպ
Գերմանացի մարզիչը բաց է թողել Մոուրինիոյի տեղում աշխատելու շանսը: «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատելու առաջարկի մասին:
««Մանչեսթեր Յունայթե՞դը»: Այո, նրանք հետաքրքրվում էին ինձանով 1 կամ 1.5 տարի առաջ, բայց ես վստահ չէի, որ կկարողանամ: Չեմ ասի, որ «Մանչեսթեր Յունայթեդն» իմ ակումբը չէ, բայց ես ինձ անվստահ էի զգում: Իսկ երբ զանգահարեց «Լիվերպուլը», ես շանսեր չունեի»,- հայտարարել է Կլոպը Manchestereveningnews-ին:
Յուրգեն Կլոպը ղեկավարում է «Լիվերպուլը» 2015 թվականից: Ընթացիկ մրցաշրջանում «կարմիրներն» ընթանում են ԱՊԼ-ի 3-րդ տեղում՝ հետ մնալով առաջատար «Մանչեսթեր Սիթիից» 15 միավորով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը