ՊՍԺ-ն պատրաստ է 200 մլն եվրո վճարել Սերխիո Բուսկետսի համար
Փարիզեցիները գումար չեն խնայում լավ ֆուտբոլիստների համար:
ՊՍԺ-ն տրամադրված է իրականացնել ևս մեկ մեգատրանսֆեր. այս անգամ փարիզեցիների ուշադրությունը գրավել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը:
Ըստ Mundo Deportivo-ի տեղեկության՝ ֆրանսիական ակումբը պատրաստ է իսպանացու համար վճարել 200 մլն եվրո: Այն դեպքում, եթե տրանսֆերը ձախողվի, ՊՍԺ-ի համար պահեստային տարբերակ է հանդիսանում «Չելսիի» կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն:
Ընթացիկ մրցաշրջանում Բուսկետսն անցկացրել է 27 խաղ, դարձել է 1 գոլի և 2 փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը Սերխիոյին գնահատում է 27 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը