Բաժիններ՝

Հունաստանի խորհրդարանը հավանություն տվեց բարեփոխումների փաթեթին

Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել էներգետիկայի ոլորտի, աշխատանքային օրենսդրության եւ բյուջետային քաղաքականության բարեփոխումների փաթեթին, դա Հունաստանին միջոցների հերթական չափաբաժնի հատկացման պայմանն էր երկրին միջազգային ֆինանսական օգնության ավարտվող ծրագրի շրջանակներում։

Եվրոգոտու երկրների ֆինանսների նախարարները, ինչպես սպասվում է, Հունաստանին վարկաբաժնի հատկացմանը հավանություն կտան հունվարի 22-ի հանդիպմանը: Դրանից հետո Հունաստանը, 86 մլրդ եվրո ընդհանուր ծավալով գործող ծրագիրն ավարտելու համար, մինչեւ տարեվերջ պետք է դրա պայմանների կատարման եւս մեկ ստուգում անցնի:

Հունվարի 15-ին խորհրդարանում քվեարկությունն անցել է Աթենքում եւ եւ Հունաստանի այլ քաղաքներում խիստ խնայողության նոր միջոցների դեմ բողոքի զանգվածային ակցիաների պայմաններում: Հունաստանն արդեն ութ տարի ԵՄ-ի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի օգնությունն է ստանում խորը ճգնաժամի հաղթահարման համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031