Պաղեստինը հրաժարվեց ճանաչել Իսրայելը
Պաղեստինի ազատագրման կազմակերպության (ՊԱԿ) Կենտրոնական խորհուրդը հունվարի 15-ին Ռամալլահում կայացած քննարկման ընթացքում կոչ է արել կասեցնել Իսրայելի՝ որպես պետության ճանաչումը՝ ի պատասխան Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշման:
Այս մասին հայտնել է AFP-ն՝ վկայակոչելով ՊԱԿ-ի ղեկավար մարմնի հայտարարությունը: «ՊԱԿ-ի Կենտրոնեական խորհուրդը Գործադիր կոմիտեին հանձնարարել է կասեցնել Իսրայելի ճանաչումն այնքան ժամանակ, քանի դեռ նա Պաղեստինը պետություն չի ճանաչել 1967 թվականի սահմաններում, չեղյալ չի հայտարարել Արեւելյան Երուսաղեմի անեքսիան եւ չի դադարեցրել գաղութացումը»,- ասված է փաստաթղթում:
Պաղեստնի ազատագրման կազմակերպությունը միջազգային հանրակցության կողմից ճանաչվել է պաղեստինցի ժողովրդի օրինական ներկայացուցիչը: Կենտրոնական խորհուրդը կազմակերպության ընդլայնված ղեկավար մարմինն է, որը գումարվում է Պաղեստինի Ազգային խորհրդի (վտարանդի խորհրդարանի) նստաշրջանների միջեւ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: