Թուրքիան աշխարհի 4-րդ ամենաճարպակալած երկիրն է

Ըստ ճարպակալված բնակչության ցուցանիշի՝ Թուրքիան 4-րդ երկիրն է աշխարհում:  Թուրքական «İhlas» գործակալության տեղեկացմամբ՝ այս մասին հայտնի է դարձել մամուլի վերլուծությամբ զբաղվող «Ajans Pres» գործակալության անցկացրած հետազոտությունից:

Վերլուծելով Առողջապահության համաշխարհային կազմակեպության տվյալները՝ «Ajans Pres»-ը պարզել է, որ Թուրքիայի բնակչության մեկ երրորդը տառապում է ճարպակալմամբ։

Եվս մեկ երրորդ մասն ունի ընդգծված ավելորդ քաշի խնդիր, իսկ մյուս մեկ երրորդը ունի նորմալ քաշ։ Ընդ որում, ճարպակալումն առավել շատ տարածված է կանանց շրջանում։ Թուրքիայում վերջին տարիներին շատացել են նաև մամուլում այդ թեմային անդրադարձող լուրերը։

Այսպես, 2015թ․ մամուլում  ճարպակալման վերաբերյալ 23․726  լուր  է հրապարակվել,  2016թ․ լուրերի թիվը հասել է 24․608-ի, իսկ 2017թ․՝ 30․925-ի։  Մասնագետների կարծիքով՝ ճարպակալման հիմնական պատճառներից են անկանոն սննդակարգերը, նստակյաց, քիչ շարժուն կենսակերպը։

1975թ․ համեմատ ճարպակալմամբ տառապող մարդկանց թիվը եռակի ավելացել է։ Եթե այդ աճն այսուհետ ևս նույն տեմպով շարունակվի, ապա 2025թ․ ողջ աշխարհում յուրաքանչյուր 5 մարդկանցից 1-ը կտառապի այս հիվանդությամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031